Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Բնակարան չունեցող, վարձով ապրող երևանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքները կստանան բնակարաններ. Տարոն Մարգարյան.

Այսօր Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ քաղաքապետարանն ուսումնասիրում է զոհված զինվորների ընտանիքների սոցիալական վիճակը, որպեսզի նրանց աջակցի: Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որոնք վարձով են բնակվում և չունեն սեփական բնակարան, կտրամադրվեն բնակարաններ: Տարոն Մարգարյանը ֆինանսական վարչությանն էլ հանձնարարել է այլ ծրագրերի հաշվին միջոցներ գտնել, որպեսզի հերոսների ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրեն: Տարոն Մարգարյանի խոսքերով, ամենայն հավանականությամբ, կկրճատվեն մշակութային միջոցառումները, որոնց գումարները կուղղվեն այս ընտանիքներին:
 
Կրթության վարչությանը հանձնարարվել է պարզել, թե առաջնագծում զոհված որ հերոսը որ դպրոցում է սովորել, որպեսզի այդ դպրոցներում բացվեն անկյուններ նրանց մասին պատմող նյութերով, ինչը հնարավորություն կտա դպրոցի աշակերտներին ճանաչել և իմանալ մերօրյա հերոսներին:
Ցանկալի է, որ պետական այլ կառույցներ էլ վերանայեն իրենց ծախսային մասը և հետևելով քաղաքապետարանի օրինակին կրճատեն ծախսերը՝ ուղղելով այդ գումարները վիրավորված կամ զոհված զինվորենրի ընտանիքների բարեկեցությանը: Կարծում ենք՝ բոլոր ոլորտներում էլ կգտնվեն այնպիսի ծախսեր, որոնք կարելի է կրճատել:

Նույն շարքից