Հասարակություն Միջազգային 

Համաշխարհային բանկը թաղու՞մ է Ուկրաինայի տնտեսությունը

analitik.am

 

Համաշխարհային բանկի ֆինանսիստները գրանցել են ուկրաինական տնտեսության աճի տեմպերի աննախադեպ նվազման ցուցանիշներ:

Այդ մասին ասվում է բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հրապարակումում: Ուկրաինայի ազգային եկամուտը 2014թ.-ի հոկտեմբերի համեմատությամբ նվազել է 8,2 տոկոսով: 2015թ-ին  հունվարին այն կրկին նվազել է 2,1 տոկոսով: Փորձագետների կարծիքով տնտեսության որոշակի կարգավորում հնարավոր է միայն 2016-2017թթ-ին, երբ ազգային եկամտի նվազումը կկրճատվի՝ հասնելով 3,5 տոկոսի:

Բանկի փորձագետները գտնում են, որ Ուկրաինայի առջեւ ծառացած են մի շարք խնդիրներ, որոց լուծումը կախված է իրադարձությունների հետագա զարգացման հետ, ուստի, իրավիճակի հետագա չսրման դեպքում հնարավոր է 2016-2017թթ-ին  որոշակի կարգավորում հաստատել տնտեսության բնագավառում:

Բացի այդ, երկրում պահպանվում է բյուջեի խոշոր դեֆիցիտ, որը պայմանավորված է հարկերի հավաքման խնդիրների ու բանակի վրա կատարվող հսկայական ծախսերի հետ:

Նույն շարքից