Հերմինե Նաղդալյանն այսօր պարզաբանում է տարածել, որտեղ նախ խոսում է այն մասին, որ իր կենսագրությունը շատ հայտնի է և ինքը բոլորովին այն մարդը չէ, որ զիջողական մոտեցումներ ունեցած լինի: Մենք լիովին համաձայն ենք տիկին Նաղդալյանի պնդման հետ՝ նա երբեք զիջումների չի գնում: Չնայած նախանձ մարդիկ ասում են, որ տիկին Նաղդալյանն իր ունեցվածքը կուտակել է այն ժամանակ, երբ X կառույցի (որտեղ աշխատում էր) նախագահը հանկարծամահ է եղել, որից հետո էլ նա զբաղացրել է այդ մարդու աթոռը:
Այդ նույն չար լեզուները նաև պնդում են, որ տիկին Նաղդալյանը բավականին մտերմիկ կապի մեջ է եղել տվյալ անձնավորության հետ (անունը չար լեզուները նախընտրում են դեռ գաղտնի պահել), ինչի համար էլ մի շարք հանքեր և այլ գույքեր տվյալ մարդը գրանցել է Հերմինե Նաղդալյանի անունով: Դե այդ տարիներին պաշտոնյաներն իրենց անունով խուսափում էին որևէ կապիտալ ունենալ: Տիկին Հերմինեն, այդ մարդու հանկարծամահ լինելուց հետո, ասում են, որ ամուսնանում է նրա վարորդի հետ, քանի որ վերջինս տեղյակ էր այն մասին, որ տիկնոջ անունով գրանցված սեփականություններն իրականում պատկանում էին իր շեֆին, հետևաբար պետք է տիկին Հերմինեն դրանք հանձներ այդ արդեն մահացած մարդու ընտանիքին՝ կնոջը, զավակներին:
Մենք իհարկե չենք հավատում նման սուտ և կեղտոտ խոսակցություններին և վստահ ենք, որ տիկին Նաղդալյանը միշտ էլ եղել է ազնիվ տիկին, ով իր ունեցվածքը կուտակել է բացառապես սեփական աշխատանքի միջոցով: Ինչ վերաբերում է տիկին Նաղդալյանի քաղաքական գործունեությանը, ապա նա, իրոք, այն եզակի կին քաղաքական գործիչներից է, ովքեր կարողանում են իրենց սխալներն ընդունել և պարզաբանումներով հանդես գալ, իսկ նրա քաղաքական մտքի ճկունությանն անգամ նախանձել կարելի է:
Ստորև ներկայացնում ենք տիկին Նաղդալյանի պարզաբանումը.