Ինչպես տեղեկանում ենք Fnews.am կայքի խմբագրությունից, վաղ առավոտից մինչ այժմ Fnews.am դոմեյնի վրա ուղղորդված հարձակում է իրականացվում:
Հաղորդագրության մեջ ասվում է. ՛՛Հետաքրքրականն այն է, որ այս գրոհը կատարվեց այն բանից հետո, երբ Fnews.am-ը պարբերաբար ներկայացրեց ՀՀ Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի 30 հազար եվրո արժողությամբ հարցազրույցների, կառավարության 20 մլնանոց գրեֆի, Հովիկ Արգամիչ-մոդել Զառա <բենեֆիս>-ի դրվագները:
Հուսով ենք իրավապահ մարմինները հետամուտ կլինեն վերոնշյալ հայտարարության բովանդակությանը՛՛: