Հասարակություն Միջազգային 

Իրանը քննադատել է Charlie Hebdo խմբագրությանը՝ Մուհամեդ մարգարեի նոր ծաղրանկարների հրապարակման համար

analitik.am

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, ֆրանսիական Charlie Hebdo  երգիծական շաբաթաթերթի խմբագրությունն իր նոր համարում անմտածված կերպով հրապարակել է Մուհամեդ մարգարեի լուսանկարները:

Այդ մասին հայտարարություն է տարածել Իրանի արտգործնախարարությունը, նշելով, որ այդ քայլը վիրավորում է մահմեդեդականների զգացմունքներն եւ կարող է հանգեցնել նոր ահաբեկչությունների ողջ աշխարհում:

Արտգործնախարար Մարզիե Աֆհամը նշել է, որ Եվրոպայում չարաշահում են խոսքի ազատությունն ու կոչ է արել դադարացնել նմանատիպ վերաբերմունքը:

 

Միաժամանակ նա ասել է, որ Թեհրանը հանդես է գալիս ահաբեկչության յուրաքանչյուր դրսեւորման դեմ:

Հիշեցնենք, որ շաբաթաթերթի նոր համարը, որում պատկերված են Մուհամեդի լուսանկարները լույս է ընծայվել 3 միլիոն տպաքանակով, որից 300 հազարը վաճառվելու է Ֆրանսիայի սահմաններից դուրս:

 

Նույն շարքից