Հայաստան Քաղաքական 

Ադրբեջանի` բանակցություններն իր օգտին թեքելու փորձը ձախողվել է. Էդվարդ Նալբանդյան

Ապրիլի 27-ին Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է.

«Ադրբեջանի` բանակցություններն իր օգտին թեքելու փորձը ձախողվել է: Ադրբեջանը ստիպված կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ: Լավ հայտնի է, որ հակամարտության կարգավորման հիմնական փաստաթղթերը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների   5 հայտարարություններն են, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չի ցանկանում վկայակոչել եւ ձեւացնում է, թե չգիտե` ինչի մասին է խոսքը, կամ էլ աղավաղված ձեւով ներկայացնում է փաստաթղթեր, որոնք աշխատանքային բնույթ են կրել:

Ադրբեջանական կողմի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը եւ տեսնելով, որ չեն կարող բանակցություններն իրենց օգտին թեքել, նրանք փորձեցին ինչ-որ բան ստանալ ռազմական ոլորտում, եւ դարձյալ անարդյունք»:

Նույն շարքից