IT Հասարակություն Տնտեսություն 

Ախուրյանում 136 ընտանիք բնակարան կունենա

analitik.am

ՀՀ քաղաքաշինության նախարարության և Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ Ախուրյանի գյուղապետարանում կայացել է վիճակահանություն:

Քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վիճակահանության ժամանակ ձևավորվել են երկրաշարժի հետևանքով Ախուրյան համայնքում անօթևան մնացած և շահառու ճանաչված պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում 136 ընտանիքներից բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) և համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերից բնակարան ստացողների ցուցակները:

Վիճակահանության արդյունքներով ԲԳՎ ստացողների ցուցակում է ընդգրկվել 36 ընտանիք, որոնց բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է 2016 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանին հատկացված 210.0 մլն. դրամի շրջանակներում:

Իսկ բնակարան ստացողների ցուցակում ընդգրկված 100 ընտանիք բնակարան է ստանալու համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների ավարտից հետո՝ այդ շենքերից բնակարանների հատկացմամբ:

Նույն շարքից