Հայաստանի տարբեր քաղաքներում այսօր՝ հունվարի 14-ին սգո միջոցառումներ ու մոմավառություններ են տեղի ունեցել ի հիշատակ Գյումրիում ռուս զինվորի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի:
Վանաձոր քաղաքում միանգամից երկու միջոցառում է կազմակերպվել: Նախ ժամը 17.00-ին ակցիա է կազմակերպվել lorinews.am-ի կողմից, որտեղ վանաձորցիներն այցելել են Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի եւ միասնական աղոթք բարձրացրել զոհերի հոգիների հանգստության եւ ողջ մնացած 6-ամսական փոքրիկի առղջության համար: Ակցիային մասնակցել են բազմաթիվ վանաձորցիներ, քաղաքապետարանի ողջ անձնակազմը՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանի գլխավորությամբ, մարզպետարանի ներկայացուցիչներ: