Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա քաղաքում պայթյուն է որոտացել, որն, ըստ վերջին տվյալների, իրականացրել է 25-ամյա մահապարտ ահաբեկչուհին:
Այս մասին հաղորդում է Itarr-tass գործակալությունը` վկայակոչելով թուրքական իրավապահ մարմինների հայտարարությունը:
Ոստիկանությունն ուսումնասիրել է պայթյունի վայրից վերահսկողության տեսախցիկների տեսագրությունը: Ըստ թուրքական աղբյուրի` տեսագրության մեջ երևում է, որ ռումբը կարող էր լինել 25-ամյա կնոջ պայուսակում:
Իշխանությունները դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել: Նշվում է, որ պայթյունի հետևանքով 10 մարդ է տուժել: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ենթադրյալ մահապարտ կնոջ դին: