Հասարակություն 

Մինչ Սյունիքի մարզպետն ու նրա տղան գլուխ էին գովում, թե պաշտպանում են ՀՀ սահմանները` սահման պահող սպան մարզպետի մեղքով ևս 2 ամիս կմնա բանտում

Այսօր` ապրիլի 27-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:

Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը ևս 2 ամսով երկարացնի Արա Բուդաղյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը: Դատավոր Գագիկ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` որոշում կայացրեց, որով բավարարեց քննիչի միջնորդությունը:

Ա. Բուդաղյանը մինչև հունիսի 3-ը կմնա կալանքի տակ, մինչդեռ նրա վրա «բոչկա գլորող» Սյունիքի մեծն մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու իր որդին շարունակում են Սյունիքի մարզում կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբրև, մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը հայրենիքի նկատմամբ իր պարտքն է կատարում կամավորականների հետ` պաշտպանելով Հայաստանի սահմանները ազերի բաշիբոզուկներից:

Մանրամասները` shamshyan.com-ում:

Նույն շարքից