Հասարակություն Միջազգային 

Իտալիայում կկայանան նախագահական ընտրություններ

analitik.am

Իտալիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կկայանա հունվարի 29-ին՞ Ընտրությունների ամսաթիվն ու ժամը որոշվել են պատգամավորների համազգային պալատի կուսակցական խմբերի ղեկավարների նիստի ժամանակ, հաղորդում են իտալական հեռուստաալիքները:

Խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների որոշումը պետք է հաստատվի Պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիի կողմից:

Իտալիայի նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից՝ երկրի բոլոր մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ընտրությունը տեղի է ունենում գաղտնի քվեարկությամբ, 2/3 կողմ ձայներով: Երրորդ փուլից հետո բավարար է քվերակողների պարզ մեծամասնությունը:

Ավելի վաղ հունվարի 14-ին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հրաժարականի դիմում է ներկայացրել:

 

Նույն շարքից