Հասարակություն 

Ավտոբուսի պայթյունից մահացած Արմենին ընկերը ոտքի սպիից է ճանաչել

Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին ավտոբուսի պայթյունից մահացած 37-ամյա Արմեն Հովհաննիսյանը Երեւանի Մարգարյան փողոցի բնակիչ էր, երկու անչափահաս երեխաների հայր:
«Ժպտերես, բարի, արտակարգ մարդ էր: Հոգատար հայր ու ամուսին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմենի բարեկամուհին:
Արմենը ատամնատեխնիկ էր, դեպքի օրը սովորականի պես ընթրել է ընտանիքի հետ ու գնացել աշխատանքի:
«Ինքը սովորաբեր զանգում եւ ասում էր, որ հասել է, լավ է, այս անգամ չի զանգել: Կինը անհանգստացել է, զանգահարել է, չի պատասխանել: Զանգել է գործի տեղ, ասել են չի եկել:  Քիչ հետո աղջիկը ինտերնետում տեսել է, ասել է՝ մամ ավտոբուս է պայթել: Ու կինը իրան կորցրած գնացել է անմիջապես հիվանդանոց,  ասել են նման անուն ազգանունով մարդ չկա: Հետո ընկերներին է զանգել,  տարբեր հիվանդանոցներում փնտրել են, չեն գտել, մինչև որ ընկերներից մեկը գնացել է, ոտքի սպիից ճանաչել նրան»,- պատմեց նա:

մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից