Հասարակություն 

Միակ մարդը, որը համարձակվում էր Էլիզաբեթ ասել Անգլիայի թագուհուն

analitik.am

Շատ քիչ մարդիկ կարող են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ին «Էլիզաբեթ» անվանել և շատ քչերը կհամարձակվեն կարծիք հայտնել նրա զգեստի ոճի կամ քաշի վերաբերյալ: Այդ մարդկանցից մեկը Նելսոն Մանդելան էր:

Մինչ 90 երկրների ղեկավարներ և կառավարության անդամներ այսօր՝ դեկտեմբերի հավաքվում են` վերջին հրաժեշտը տալու Հարաֆրիկյան Հանրապետության ռասսայական խտրականության դեմ պայքարին կյանքը նվիրած լեգենդին, նրա նախկին օգնականներից մեկը Reuters-ի հետ զրույցում հիշել է իր «հանդուգն» ղեկավարին՝ պետական գործչին, որը հմայում էր հայտնի եւ հասարակ մարդկանց եւ նույնիսկ իր թշնամիներին։

«Երբ նա այցելում էր Էլիզաբեթ թագուհուն, միշտ շատ զվարճալի էր հետեւել նրանց շփմանը, քանի որ նա թագուհուն անվանում էր «Էլիզաբեթ»... կարծում եմ՝ աշխարհում էլ ոչ ոք նրան «Էլիզաբեթ» չի անվանել»,- Reuters-ին պատմել է Նելսոն Մանդելայի տասնյակ տարիների անձնական օգնական Զելդա լա Գրանգը:

«Նա կարող էր իր կարծիքը հայտնել թագուհու զգեստի կամ քաշի վերաբերյալ, բայց ո՞վ կարող է դա անել թագուհու հետ»,- ասել է լա Գրանգը, որը Մանդելային ուղեկցել է իր գործուղումների և օտարազգի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ:

Լա Գրանգը հիշեց նաև, որ բրիտանական միապետին դա դուր էր գալիս:

Թագուհի Էլիզաբեթը ներկա չի գտնվի Նելսոն Մանդելայի հուղարկավորությանը, որը տեղի է ունենալու կիրակի, բայց թագուհուն ներկայացնելու է Ուելսի իշխան Չարլզը:

Նույն շարքից