Հասարակություն 

Սևանից Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է

Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) հունվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից