Հասարակություն 

Ավետիսյանների մարմինները դուրս բերվեցին եկեղեցուց

Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների մարմիններն, այս պահին դուրս բերվեցին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցուց եւ տեղափոխվեցին Շիրակի գերեզմանատուն:


Եկեղեցու բակն ու հարակից տարածքներն աննախադեպ բազմամարդ են: Ավետիսյաններին վերջին հրաժեշտը տալու են գնացել ոչ միայն հազարավոր գյումրեցիներ, այլեւ Հայաստանի մայրաքաղաքի եւ տարբեր քաղաքների բազմաթիվ բնակիչներ:


Ավելի վաղ analitik.am-ը տեղեկացրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ:

Նույն շարքից