Հասարակություն Ֆեյսբուք 

Facebook-ի զուտ շահույթն առաջին եռամսյակում ավելացել է գրեթե 3 անգամ

Մարկ Ցուկերբերգի Facebook ընկերությունը հրապարակել է 2016թ. առաջին եռամսյակի հաշվետվությունը` նշելով շահույթի կտրուկ աճի մասին, գրում է The Wall Street Journal-ը։

Ընկերության զուտ շահույթն առաջին եռամսյակում կազմել է 1.51 մլրդ դոլար, դա գրեթե 3 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ավելի քան 1.5 անգամ ավելացել է նաև եկամուտը` 3.54-ից մինչև 5.38 մլրդ դոլար` գերազանցելով վերլուծաբանների կանխատեսումները:

Ընկերության հիմնական եկամուտը բերում է գովազդը, նախորդ տարվա ընթացքում ամենաշատ եկամուտը բերել է հիմնականում բջջային հավելվածի գովազդը: Հետագայում սպասվում է աճ, այդ թվում` Instagram-ի գովազդի շնորհիվ։

Նույն շարքից