Գլխավոր Ռազմական 

Մատաղիսում ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասվել են տների տանիքները

analitik.am

Մատաղիսում ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը հակառակորդի հրետակոծության հետեւանքով վնասվել են տների տանիքները, կոտրվել են պատուհանների ապակիները: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մատաղիսի դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանը:

«Տներից 7-ի պատին է կպել, որոշների տանիքներ են վնասել: Տներից 70 տոկոսի ապակիներն էլ կոտրված են»,- ասաց նա:

Գեղամ Աղաջանյանի խոսքով՝ 30-ից ավելի արկ է նետվել գյուղի ուղղությամբ, որոնց մեծ մասը դիպել է հարակից բլուրներին:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացրել էր, որ ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմամբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել  ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ:

ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը:

Նույն շարքից