Ռազմական գլխավոր 

Թուրքիան ապագայում ևս կզբաղվի ահաբեկչության դեմ վճռորոշ ու սկզբունքային պայքարով. Դավութօղլի

Թուրքիան ապագայում ևս կզբաղվի ահաբեկչության դեմ վճռորոշ ու սկզբունքային պայքարով։ Այդ մասին Դոհա թռիչքից առաջ՝ օդանավակայանում հայտնել է Թուրքիայի վարչապետը՝ մեկնաբանելով Բուրսայում տեղի ունեցած ահաբեկչությունը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

«Այդ ահաբեկչական հարձակումները Թուրքիայի վճռորոշ դիրքորոշման վրա ազդեցություն չեն ունենա»,-ասել է նա։

Նա նշել է, որ այդ հարձակումն ագրեսիայի դրսևորում է ողջ երկրի և թուրք ժողովրդի հանդեպ։

Հիշեցնենք, որ երեկ Բուրսա քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով վիրավորվել է 20 մարդ։

Նույն շարքից