Միջազգային Հասարակություն 

Ուկրաինայի լավագույն ընկերները դադարեցրել են գազի հոսքը երկիր

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Լեհաստանը 2015թ.-ից դադարեցրել է բնական գազի մատակարարումը Ուկրաինային:

Լեհաստանից գազի մատակարարման ծավալները դեպի Ուկրաինա նվազել էին 2014թ.-ի կեսերից: Լեհաստանի գազատրանսպորտային համակարգի օպերատորի տվյալներով, Ուկրաինան 2014թ-ի հոկտեմբերի համեմատությամբ  23,6 տոկոսով կրճատել էր գազի ներկրումը:

Ուկրաինայի վարչապետ Յացենյուկի  Ռուսաստանից գազի ներկրման դադարեցման մասին հայտարարությունները Լեհաստանի որոշման ֆոնին, բավականին անհեռանկարային են : «Գազպրոմի» աղբյուրների տեղեկությամբ, Լեհաստանի կողմից գազի արտահանման դադարեցումը պայմանավորված է Կիեւի անվճարողականության հետ:

Չնայած այն հանգամանքին, որ լեհերին համարում են ուկրաիացիների լավագույն բարեկամներ, Լեհաստանը պատրաստ չէ բարեգործական հիմունքներով Ուկրաինային էներգետիկ ռեսուրսներ տրամադրել:

 

Նույն շարքից