Հայաստան Հասարակություն 

Գյումրիում ցուցարարները պահանջել են տեսանյութ ներկայացնել, որ չարագործը Հայաստանում է

 

 Հասարակության շրջանում կասկածներ կան, որ չարագործ ու մի ողջ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին արդեն փախցրել են Ռուսաստան, Շիրակի մարզի դատախազության դիմաց հավաքված ցուցարարները պահանջում են կարճ տեսանյութ ներկայացնել՝ ապացուցելու համար, որ հանցագործը գտնվում է Հայաստանում է։ Նրանք պնդում են, որ դա բարդ խնդիր չէ ու կարելի է 11-15 վայրկյանանոց տեսանյութ նկարահանել ու ներկայացրել, որպեսզի հանրությունը համոզվի, որ հանցագործը Հայաստանում է ու  նրան Ռուսաստան չեն փախցրել:

 Գևորգ Կոստանյանը, ի պատասխան այս պահանջի, ասաց. « Ներկա պահին մեր քննիչները զորամասի ներսում են,ուստի նշանակում է, որ նա այնտեղ է»։ Սակայն ցուցարարները սկսեցին սուլել՝ անվստահություն հայտնելով այս հայտարարությանը։ Գ. Կոստանյանը հայտարարեց, որ իրենք պետք է դիմեն զորամասի ղեավարությանը, որպեսզի դա հնարավորություն լինի անելու։ Ցուցարարները պահանջեցին դա իրականացնել՝ կասկածները փարատելու համար։ ՇՄ դատախազության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիան այս պահին շարունակվում է։ 

Նույն շարքից