Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ԸՕ քվեարկությունը կկայանա այսօր ժամը 16-ին. ՀՀԿ-ի կոչը

analitik.am

Ազգային ժողովում, այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 16.00-ից հետո տեղի է ունենալու Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցման քվեարկությունը: Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Խնդրում եմ բոլոր պատգամավորներին, խմբակցությունների ղեկավարներին ապահովել պատգամավորներին քվեարկության»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ նոր Սահմանադրության համաձայն ԸՕ-ն պետք է 79 ձայն ստանա ընդունվելու համար: Սա նշանակում է, որ իշխող կուսակցությունը պետք է մոբիլիզացնի իր բոլոր պատգամավորներին, որպեսզի նրանք ներկա լինեն քվեարկությանը:

Ընտրական օրենսգրքի 2-րդ եւ 3-րդ ընթերցմամբ քվեարկությունը կկազմակերպվի հաջորդ քառօրյայում (մայիսի 16-19), որպեսզի պահպանվի Սահմանադրության դրույթը, ըստ որի Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչեւ հունիսի 1-ը:

Նույն շարքից