Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջեւ ոստիկանության հետ բախումները դադարեցնելու փորձ անելու համար ոստիկանական մեքենայով հյուպատոսարանի տարածք ժամանած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մեքենան քիչ էր մնում շրջվեր ցուցարարների կողմից: Տեսնելով ոստիկանական մեքենան՝ վրդովված ցուցարարները սկսեցին ոտքով հարվածել այն, սակայն, քիչ անց տեսնելով, որ մեքենայի ուղեւորը Զարուհի Փոստանջյանն է, հետ կանգնեցին:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը ցուցարարաներից խնդրում էր «ձեռք չտալ» ոստիկաններին, որպեսզի Մարտի 1-ի կրկնությունը չլինի: