Հայաստան Հասարակություն 

Շիրակի թեմի առաջնորդը ցուցարարներին հորդորեց տուն գնալ

analitik.am

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Շիրակի մարզի դատախազության դիմաց հավաքված ցուցարարներին հորդորեց տուն գնալ: Վերջինս բարկացած դիմելով գյումրեցիներին, հարցրեց, թե արդյոք սա էր նրանց ուզածը:

 

« Ռուսը հանգիստ նստած է ու հայը էլի հայի գլուխ ջարդեց: Պրովոկատորները լեփլեցուն են ու մունդռեցին իրավիճակը: Էսպես խաղաղ չէի՞նք կարող լսել իրար: Մենք միմյանց թշնամի չենք: Հիմա 14 վիրավոր կա, որից մեկը ծանր և 13 ձերբակալված: Սա՞ էր մեր պահանջը»,-ասաց նա:

 

Գյումրեցիներից մեկն ասաց, թե իրենց ուզածը ռուսն է, ինչին ի պատասխան սրբազանը բարկացած ասաց. «Ձայնդ կտրե՛, նման չհասկացողների ձայնը կտրե՛ք»

 

Նա հորդորեց գոնե մեկ անգամ լսել, երբ հոգևորականն է խոսում. « Այսօրվա համար այսքանը բավարար է: Ես մտնում եմ դատախազի մոտ և միջնորդելու եմ, որ ձերբակալվածները ազատվեն, բայց դուք դրա համար գնալու եք տուն: Աստված ձեզ օրհնի, գնացե՛ք տուն»::

 

Նույն շարքից