Հասարակություն Իրավական 

Կալանավորվել է երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրը

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության միջնորդությունը և երկամսյա կալանքի որոշում է կայացրել 4 քաղաքացու նկատմամբ:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, քաղաքացիներից երկուսը՝  Արտյոմ Օրդուխանյանը և Սամվել Բարխոյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ Դավիթ Մնացականյանը և Սարգիս Հակոբյանը ՝ նույն հոդվածի 2-րդ մասի (սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:

Նշենք, որ  կալանավորվածներից Սամվել Բարխոյանը երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրն է:

Նույն շարքից