Քաղաքական Միջազգային 

Թուրքիայի մեջլիսում տեղի է ունեցել հարձակում քուրդ պատգամավորների վրա

Ինչպես տեղեկացնում է Cumhuriyet-ը Թուրքական խորհրդարանի ամբիոնում HDP-ի պատգամավոր Ֆերհաթ Էնջուն հայտնել է, թե հարգում է Թուրքիայի քրդաբնակ Ռոբոսկի գյուղում թուրքական զինուժի ավիահարվածի հետեւանքով զոհված 34 գյուղացիների ու թուրքական ոստիկանության կողմից սպանված բազմաթիվ քաղաքացիների ու երեխաների հիշատակը։

Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության պատգամավորները հարձակվել են քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորների վրա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ քուրդ պատգամավորի այս խոսքերը դուր չի եկել իշխող կուսակցության պատգամավորներին, որից հետո վերջիններս հարձակվել են քուրդ պատգամավորի վրա։

Խոշոր ծեծկռտուքի հետեւանքով վնասվածքներ են ստացել քուրդ պատգամավորներ Ֆերհաթ Էնջուն, Այհան Բիլգենը և Չաղլար Դեմիրելը։

Նույն շարքից