Հասարակություն Ռազմական 

Դոնեցկի օդանավակայանի մարտերում սպանվել է 2 ուկրաիացի զինվոր

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Դոնեցկի օդանավակայանի համար մղվող մարտերում այսօր սպանվել է ուկրաիական զինուժի 2 զինվոր:

Այդ մասին հայտնել է Ուկրաիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնյովը, նշելով, որ Դոնեցկի օդանավակայանում  իրավիճակը վերահսկվում է, ուժայիններին հաջողվում է հետ մղել աշխարհազորայինների հարձակումները:

Նա նշել է, որ օրը լարված էր, մարտերը շարունակվել են պարբերաբար:

Հիշեցնենք, որ Ուկրաիայում ԱՄՆ-ը դեսպան Ջեֆրի Պայետը հայտարարել է, որ Դոնեցկում ընթացող մարտերը մինսկյան համաձայնագրի կոպիտ խախտում են: Միաժամանակ նա ողջ պատասխանատվությունը գցել է աշխարհազորայինների վրա՝ նրանց մեղադրելով հրադադրի խախտման մեջ:

 

 

 

Նույն շարքից