Միջազգային Քաղաքական 

Լայնամասշտաբ գործողություններ են սկսվել Մուշում

Մուշի նահանգապետարանը հայտարարել է թուրք ուժայինների կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ լայնամասշտաբ գործողություններ անցկացվելու մասին:
Նման որոշում է կայացվել երեկ քուրդ գրոհայինների կողմից Մուշ-Վարթո ավտոճանապարին ոստիկանության զրահամեքենայի պայթեցվելուց հետո:
Ճանապարհին նախօրոք տեղադրված ինքնաշեն հեռակառավարվող ռումբի պայթյունի հետևանքով զոհվել էր ոստիկանության 1 հատուկջոկատային, իսկ 2-ը` վիրավորվել:
Նշենք, որ PKK-ն Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Նույն շարքից