Հայաստան Հասարակություն 

ԱԺ փոխխոսնակը հանդարտության ու զգոնության կոչ է արել

Գյումրու դեպքը ողբերգություն է բոլորիս համար: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո  լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

 

Մասնավորապես նա ասել է, որ ոճրագործը ձերբակալված է, սկսվել է հետաքննություն, իսկ այն, որ իրականացողը ստահակ ու տականք է, կասկածի տեղիք չի տալիս:

Միաժամանակ նա նշել է, որ չպետք է տրվել հուզականության, քանի որ դա օգուտ չի բերի գործին:

Շարմազանովը կարեւորեց, որ ժողովրդի հուզմունքն ու անհանգստությունն հասկանալի է, միարժամանակ հորդորելով հանդարտություն ու հանգստություն պահպանել, քանի որ դա մեր ազգային շահերից չի բխում:

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից