«Գյոտեբորգի» ու «Մալմեի» միջեւ ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 6-րդ տուրի խաղը դադարեցվել է 77-րդ րոպեին: Խաղի մրցավարը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ «Մալմեի» կիսապաշտպան Տոբիաս Սանան անկյունային դրոշակը նետել է «Գյոտեբորգի» երկրպագուների ուղղությամբ:
Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը զայրացել է, քանի որ «Գյոտեբորգի» ֆանատներից մեկի նետած ճայտրուկը նախավարժանքի ժամանակ պայթել է նրա կողքին: Մրցավարը խաղը դադարեցրել է 30 րոպեով, իսկ հետո որոշել է շարունակվել այն: