Միջազգային Հասարակություն 

Բելգիայում հակաահաբեկչական գործողություն է իրականացվել

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Բելգիայի մի շարք շրջաններում իրականացվել են հակաահաբեկչական գործողություններ:

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել մի շարք տներում ու բնակարաններում, որի նպատակն է եղել հսկողություն սահմանել Սիրայից ժամանած այն անձանց նկատմամբ, որոն մասնակցել են ռազմական գործողություններին:

 

Պարզվել է, որ այդ անձինք նպատակադրվել էին Բելգիայի տարբեր շրջաններում իրականացնել ահաբեկչություններ:

Ստուգումների ընթացքում Վերվ քաղաքում ոստիկանության ու ահաբեկիչների միջեւ փոխհրաձգության արդյունքում վնասազերծվել են 2 ահաբեկիչ, իսկ մեկը վիրավորվել է:

 

Նույն շարքից