19 մետրանոց հուշարձանի հեղինակն է եղել մոսկվացի քանդակագործ Նիկոլայ Տոմսկին: 1991 թվականին, այդ ժամանակվա քաղաքային իշխանության որոշմամբ, հուշարձանը բաժանվել էր 129 մասի:
Լենինի գրանիտից պատրաստված գլխի քանդակը, որն ունի 3,5 տոննա քաշ, ցուցադրվելու է Ցիտադել Շպանդաու թանգարանային համալիրում: Այն մի ֆրագմենտ է հուշարձանի, որը 1967-1991 թվականին տեղադրված է եղել Արևելյան Բեռլինում:
«Երբ մենք ծրագրում էինք այս ցուցահանդեսը, մեզ մոտ գաղափար առաջացավ ցուցադրել նաև այս հուշարձանից մի մաս, որը կարևոր է ոչ միայն հենց միջոցառման, այլ նաև Բեռլինի պատմական տեսքի համար»,- ասել է Շպանդաու թանարանի տնօրենը:
Բեռլինին և նրա հուշարձաններին նվիրված ցուցահանդեսը բացվելու է ապրիլի 29-ին: