Հայաստան Քաղաքականություն 

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ամերիկյան ականավոր դիվանագետին

analitik.am

Ապրիլի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ականավոր ամերիկյան դիվանագետ, Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքրի անվան հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, դեսպան Էդվարդ Ջերեջյանին:

Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիվ գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը, Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի շարունակվող կոպտագույն խախտումները, խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը խափանելու փորձերը։

Էդվարդ Նալբանդյանն ու Էդվարդ Ջերեջյանը մտքեր փոխանակեցին Մերձավոր Արեւելքում զարգացումների, հրատապ միջազգային խնդիրների շուրջ։

Նույն շարքից