Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում այսօր՝ ապրիլի 28-ին, ծննդկան է մահացել:
NEWS.am-ի տեղեկություններով՝ ծննդկանը 37 տարեկան էր, առաջնեկի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը վատացել է եւ որոշ ժամանակ անց նա մահացել է:
Բժշկական կենտրոնից հաստատեցին տեղի ունեցածը՝ նշելով, որ այս պահին մանրամասներ չեն կարող հայտնել, քանի որ քննարկում են անցկացնում այս դեպքի վերաբերյալ: