Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ » պորտալը, ՆԱՏՕ-ն հրահրել է ուկրաինական ճգնաժամը՝ Ռուսաստանի սահմաններին մոտենալու նպատակով: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը, նշելով, որ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ ընտանեկան վեճ է տեղի ունենում , ուստի արեւմուտքը չպետք է խառնվի նրանց գործերին:
Նա մասնավորապես շեշտել է, որ իր կուսակցության կարծիքով երկու երկրների վիճելի հարցերը գտնվում են նրանց իրավասության ներքո, ուստի Ամերիկան ու Եվրոպան չպետք է խառնվեն ընտանեկան այս ողբերգությանը, քանի որ նրանք կարող են միասին լուծում գտնել:
Վերջում նա ավելացրել է, որ ակնահտ է, որ ԱՄՆ Ռուսաստանին դիտում է որպես Խորհրդայի միություն ու ցանկանում Ուկրաինայի ու Վրաստանի միջոցով ցնցումներ առաջացնել երկրում: