Միջազգային Հասարակություն 

Պենտագոնը 400 զինվորական կուղարկի սիրիացի ապստամբների ուսուցման համար

Ինչպես հաղորդում է Reuters  գործակալությունը, Պենտագոնը ծրագրել է  400 զինվորական ուղարկել Սիրիա՝ ԻՊ-ի դեմ մարտնչող սիրացի ապստամբների ուսուցման համար:

Այդ մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայության քարտուղար Սթիվ Ուորենը, նշելով, որ խոսքը գնում է սիրիական ընդդիմության մասին, որոնք այժմ մարտնչում են ԻՊ-ի  ու սիրական կառավարական զորքերի դեմ:

Սիրական ընդդիմության հիմնական կորզը կազմում են Սիրայի ազատ բանակի մարտիկները, ինչպես նաեւ մանր խմբավորումները:

Իրենց հերթին Թուրքիան, Քաթարն ու Սաուդյան Արաբյան պատրաստակամություն են հայտնել իրեն տերիտորյաներում մարզել ու նախապատրաստել սիրական ընդդիմության մարտիկներին:

Պենտագոնը ցանկանում է պատրաստել  շուրջ 5000 սիրացի ապստամբների:

Սակայն Պենտագոնի այս նախաձեռնությունը որոշակի քննադատության է ենթարկվել Կոնգրեսի դեպուտատների կողմից:

 

 

Նույն շարքից