Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին: Զրույցի սկզբում քաղաքապետն իր ցավակցությունն է հայտնել, այնուհետ նշել, որ նախատեսվում է հաշվեհամար բացել և գումար կուտակել փոքրիկ Սերյոժայի համար:: Սամվել Բալասանյանը խոստացել է առաջին ներդրումն անձամբ անել: Քաղաքապետն Ավետիսյանների ընտանիքին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից և չգիտակցված քայլերով ոմանց շոուների մասնակիցը չդառնալ: Նա սպանվածների հարազատների հետ քննարկել է նաև Ավետիսյանների գերեզմանաքարի տեղադրման աշխատանքների կազմակերպման հարցերը, իսկ վերջում տեղեկացրել, որ հունվարի 17-ին քաղաքապետարանի ներկայացուցիչները կայցելեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող Սերյոժա Ավետիսյանին:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Ավետիսյանների ընտանիքի հարազատներին