Հայաստան Քաղաքականություն 

Ադրբեջանի հայտարարությունը ԼՂՀ դեմ տապալված ռազմական ագրեսիան արդարացնելու ճիգ է. ԼՂՀ ԱԳՆ

analitik.am

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանն ադրբեջանական կողմի այն հայտարարարությունը, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը գնդակոծում է Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը, համարում է ԼՂՀ դեմ սանձազերծած տապալված ռազմական ագրեսիան արդարացնելու ճիգ։

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ «Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական կողմի այն մեղադրանքները, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը գնդակոծում է Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը», ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է. «Նման հայտարարություններով Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դնում, որ սեփական ցինիզմն ու ճիգերը՝ արդարացնելու ԼՂՀ դեմ սանձազերծած տապալված ռազմական ագրեսիան ու ադրբեջանական բանակի կողմից իրագործվող բազմաթիվ ռազմական հանցագործությունները սահմաններ չեն ճանաչում։

ԼՂՀ Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված անհերքելի ապացույցները, որ Ադրբեջանը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը տեղակայում է իր ռազմական օբյեկտները շփման գծի մերձակա բնակավայրերում, վերածելով դրանք ԼՂՀ խաղաղ բնակչությանը սպառնացող կրակային հենակետերի, ցուցադրում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գանգատների կեղծիքը և որդեգրած ռազմավարության հանցավոր բնույթը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից