Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ Նախագահը ներկայացրել է 3 կետեր, որոնց պարագայում Հայաստանը կգնա ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների

analitik.am

Ավարտվել է «Հայաստանի հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարել է կուսակցության ղեկավար, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ նիստին Նախագահը ներկայացրել է իր վերջին հանդիպումների ու հեռախոսազրույցների մանրամասները՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին:

«Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված Նախագահը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ: Քայլ համար մեկ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկու՝ հասցեական հայտարարություններ և երեք՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, որովհետև, երբ գնում են մարտական գործողություններ կամ գոնե դրանք ամբողջովին չեն ավարտվել, երբ Ադրբեջանը խախտում է 1994թ-ի հրադադարի պայմանագիրը, որը ստորագրել է Արցախի ու Հայաստանի հետ, նաև խախտում է Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին»,-ասաց նա:

Նույն շարքից