Միջազգային Հասարակություն 

Օդեսայի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU գործակալությունը, Օդեսայի կենտրոնում գտնվող Տրոյիցկի փողոցում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Օդեսայի շրջանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Շաբլիենկոն:

Նախնական տվյալների հանաձայն գործի է դրվել պայթուցիկ սարքն, որը տեղադրված է եղել «Դիամանտ»  բանկի ապակիների մոտ: Մոտակայքում գտնվում է վալանտյորների գրասենյակը: Զոհերի ու տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Դեպքի վայրում զննություն են կատարում իրավապահները:

Հիշեցնենք, որ վերջին ամսվա ընթացքում Օդեսայում արդեն տեղի է ունեցել 5 պայթյուն: Բարեբախտաբար զոհեր չեն եղել, իսկ պայթյունները գրանցվել են որպես ահաբեկչություն:

 

Նույն շարքից