Հայաստան Քաղաքականություն 

Այնքան վիրավոր վերցրեք, որ արկղերի համար էլ ուղղաթիռում տեղ մնա…Հերմինե Նաղդալյան

analitik.am

ԵԽԽՎ-ում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի «սկանդալային գաստրոլները», որոնց արդյունքում ադրբեջանական պատվիրակությանը հաջողվեց անփոփոխ թողնել «Բռնությունների ահագնացումը ԼՂ-ում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի վերնագիրը, մեծ դժգոհություն են հարուցել Ղարաբաղում: «ՉԻ»-ն գրում է, որ երեկ իրենց խմբագրություն էր զանգահարել Ստեփանակերտի բնակիչներից մեկը, որը 1990-ականներին Հերմինե Նաղդալյանի գործունեության վերաբերյալ ուշագրավ դրվագ է պատմել:
Ըստ այդմ՝ 1989-91թթ. ՀՀ կոոպերատիվների միության գործադիր տնօրեն Հերմինե Նաղդալյանը ազատամարտի ժամանակ զբաղված է եղել Ղարաբաղից Հայաստան ազնվամորի բերելով: Ընդ որում՝ տիկին Նաղդալյանն արկղերով ազնվամորին բերել է ոչ թե ավտոմեքենայով կամ ավտոբուսով, այլ՝ Ղարաբաղից Հայաստան վիրավորներ տեղափոխող ուղղաթիռներով՝ շատ հաճախ պահանջելով, որ այնքան վիրավոր վերցնեն, որ արկղերի համար էլ ուղղաթիռում տեղ մնա:

Նույն շարքից