Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիին դուրս են գրել հիվանդանոցից:
Այսպիսով իր 73-ամյակը, որ լրանալու է հունվարի 17-ին նախկին բռնցկամարտիկը կդիմավորի տանը՝ հարազատների հետ:
Հիշեցնենք, որ նախկին մարզիկը 10 օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ էր հայտնվում հիվանդանոցում, որտեղ բուժվում էր միզածորանի ծանր ինֆեկցիայի պատճառով:
Բռնցքամարտիկը սպորտին հրաժեշտ է տվել 1981թ.-ին, իսկ 1984թ.-ից տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ:
Լեգենդար Ալին իր հաշվում գրանցել է 56 հաղթանակ ու 5 պարտություն: