Միջազգային Քաղաքականություն 

Վրաստանում 5 մարդու են ձերբակալել ուրան վաճառելու փորձի համար

analitik.am

Վրաստանի հատուկ ծառայությունները 5 մարդու են ձերբակալել Քոբուլեթ առողջարանային քաղաքում 1.6 կգ ուրան վաճառելու փորձի պահին:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Վրաստանի անվտանգության ծառայության հատուկ կարևոր հարցերով քննիչ Սավլե Մոթիաշվիլին հայտարարել է, որ ձերբակալված անձինք փորձում էին ռադիոակտիվ իզոտոպներ պարունակող ուրան վաճառել:

Փորձաքննության ընթացքում պարզվել է, որ վաճառքի փորձ կատարողներից առգրավված  ռադիոկատիվ նյութն ուրան է` 1.625 կգ ընդհանուր քաշով, և երկու ռադիոակտիվ իզոտոպ է պարունակում` ուրան-238 և ուրան-235, որոնք դասվում են միջուկային նյութերի շարքին:

Ուրանը պատրաստվում էին վաճառել 3 մլն դոլարով:

Նույն շարքից