Հասարակություն 

Փլվածք «Էրեբունու» նախկին շուկայի տարածքում. 5 կրպակ հողին է հավասարվել, առկա է ևս 3-ի վտանգը

Հունվարի 17-ին՝ ժամը 06:35-ին ահազանգ է ստացվել, որ «Էրեբունու» շուկայի մոտակայքում ջրագծի վթարի հետևանքով տեղի է ունեցել փլուզում (մոտ վեց խանութ). անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ ժամը 02;30-ի սահմաններում Էրեբունու փողոցի թիվ 17 հասցեում՝ «Էրեբունու» նախկին շուկայի տարածքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել փլվածք. նախնական տվյալներով շինության համար փորված հիմքի եզրաշերտի հողազանգվածը սահել է, ինչից Էրեբունու փողոցի երկայնքով կառուցված խանութներից 5-ը քանդվել և սահել են փոսը (մոտ 15 մ). առկա է ևս 3-ի սահելու վտանգ:

Դեպքի վայրում են գտնվել Էրեբունու համայնքային բաժնի պետ փ/ծ մայորը, Էրեբունու ՈԲ պետ ոստ. փոխգնդապետը և կոմունալ տնտեսության բաժնի պետը:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


Այստեղ են տեղադրված նաև «Ամերիաբանկի», «Արդշինինվեստբանկի», «Արմկոնվերսբանկի» մի քանի բանկոմատներ, որոնք նույնպես վնասվել են: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ըստ հավաքվածների, նշված տարածքում կառուցվում է ինչ-որ առևտրի կենտրոն, և կենտրոնի հիմքը փորելու պատճառով է տեղի ունեցել փլուզումը:

Նույն շարքից