Հասարակություն 

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

Հանրապետության տարածքում ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, 3-4-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում, 2-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 30-ից մայիսի 2-ը էապես չի փոխվի, 3-4-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Երևանում ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, 3-4-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ: Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան  27.50C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      5.10C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 15.30C
Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

Նույն շարքից