Հասարակություն 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տարածքում հունվարի 17-ի ժամը 12.00-ի դրությամբ` բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես  տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի է  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:


Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից