Հայաստան Քաղաքականություն 

Օրինագիծը նորից կգա խորհրդարան, ու մեր ընկերները, ԼՂՀ-ից վերադառնալուց հետո, կքվեարկեն դրա օգտին. Վահրամ Բաղդասարյան

analitik.am

Ընդդիմությունը որոշել է օգտվել իշխանության աշխատանքի բարեխղճությունից ու ձախողել քվեարկությունը: Այս մասին ապրիլի 29-ին ԱԺ ավանդական ճեպազրույցներում ասել է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Հրազդանի ցեմենտի գործարանի պարտքերը դուրս գրելու մասին քվեարկության ձախողումը:

Նրա խոսքով, ընդդիմությունը օգտվել է այն բանից, որ ՀՀԿ 12 պատգամավորներ Լեռնային Ղարաբաղում են, մի քանիսն էլ գործուղման մեջ են Վրաստանում: Դրա հետևանքով ձախողվել է այն օրինագծի ընդունումը, որը կօգներ կարգավորել Հրազդանի ցեմենտի գործարանի նորմալ աշխատանքը:

«Օրինագիծը նորից կգա խորհրդարան, ու մեր ընկերները, վերադառնալուց հետո, կքվեարկեն դրա օգտին: Իսկ նրանք, ովքեր ձախողել են քվեարկությունը, պետք է պատասխան տան իրենց ընտրողների առաջ»,- ամփոփել է իր խոսքը Վահրամ Բաղդասարյանը:

Նույն շարքից