Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի դիմում է ներկայացրել

analitik.am

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի  աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Յուրի Հայրապետյանի կողմից այն պլանավորվել էր դեռևս տարեսկզբին, սակայն հետաձգվել՝ 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնել, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ երկրում որպես բարձրագույն արժեքներ, իսկ դրանց հետևելն ու պաշտպանությունը՝ պետության և հասարակության հիմնական պարտականություններից մեկը:

Նույն շարքից