Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայի ինքնիշխանությունը խախտելու համար

analitik.am

Ռուսաստանի ԱԳՆ-ն Սիրիայի տարածքում ամերիկյան հատուկ ջոկատայինների տեղակայումը երկրի ինքնիշխանության խախտում է անվանել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով գործակալության թղթակցի հարցին այն մասին, թե Մոսկվայում ինչպես են վերաբերվում Սիրիա ամերիկացի զինվորականներ ուղարկելուն, փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է. «Եթե խոսենք արտաքին գերատեսչության դիրքից, իհարկե չենք կարող մտահոգություն չապրել այն առումով, որ ԱՄՆ-ը նման գործողություններ է իրականացնում առանց համաձայնեցնելու Սիրիայի Արաբական Հանրապետության օրինական կառավարության հետ: Դա ինքնիշխանության խախտում է»:

Ներկայումս Սիրիայի տարածքում ամերիկացի  50 հատուկ ջոկատային կա, որոնք մարզում են տեղի աշխարհազորի ներկայացուցիչներին, որոնք կռվում են   «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Ապրիլի 25-ին Բարաք Օբաման հայտնել է սիրիական տարածքում ԱՄՆ-ի զորակազմը մինչև  300 մարդ ավելացնելու մտադրության մասին:

Նույն շարքից