Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանի փեսան թուրք բնապահպաններին խորհուրդ է տվել բողոքել Հայաստանի դեմ

analitik.am

Թուրքիայի նախագահի փեսա, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը Թուրքիայի ատոմակայան կառուցելու դեմ բողոքողներին խորհուրդ է տվել «օգտակար» գործով զբաղվել և բողոքել Մեծամորի ատոմակայանի դեմ։

Թուրքական Habernet կայքի փոխանցմամբ՝  ժպտերես ու երիտասարդ թուրք նախարարը փորձել է բարի խորհուրդ տալ բնապահպաններին՝ ասելով, որ լավ կլինի, որ նրանք բողոքեն Հայաստանի դեմ։

«Եթե դուք բողոքեք Հայաստանում գտնվող ատոմակայանի դեմ, ավելի շատ օգուտ կտաք Թուրքիային»,- նման ուշագրավ միտք է հայտնել Էրդողանի փեսան։

Նույն շարքից