Միջազգային Քաղաքականություն 

Կրեմլում չեն հավատում, որ Սարատովի պետհամալսարանի ռեկտորն արգելել է ուսանողներին շփվել օտարերկրացիների հետ

analitik.am

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է հավատալ այն լուրերին, թե Սարատովի պետհամալսարանի ռեկտորը տվել է հրաման սահմանափակել բուհի ուսանողների շփումը օտարերկրացիների հետ: «Սա կամ թյուր ինֆորմացիա է, կամ կիսով չափ տրված ավելի մեծամասշտաբ տեքստից, ես, ճիշտն ասած, չեմ կարող դրան հավատալ»,- ասել է նա:

Սարատովի պետհամալսարանի ռեկտորի նման հրամանի մասին հայտնել էր նախօրեին «Версия Саратов» պարբերականը, որը հրատարակել էր Ալեքսեյ Չումաչենկոյի ստորագրությամբ նամակի կրկնօրինակը, որտեղ ռեկտորը նախազգուշացնում էր դասախոսներին և ուսանողներին արտաքին քաղաքական ոլորտ ներքաշելու վտանգի մասին և խորհուրդ տալիս քայլեր ձեռնարկել նման շփումները հնարավորինս նվազեցնելու կապակցությամբ:  Ի դեպ, ռեկտորը նաև հղում էր կատարում ՌԴ նախագահի հայտարարությանը, ըստ որի՝ եղել են երկրի ազգային անվտանգության հարցերին միջամտելու փորձեր արտաքին ազդեցությունների կողմից:

Նույն շարքից